sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Լուի վան Գալը 3-րդ անգամ գլխավորեց Նիդերլանդների հավաքականը

Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը։ «Նարնջագույնների» ղեկը ստանձնել է Լուի վան Գալը։

Մասնագետը նշանակումից հետո The Athletic-ի հետ զրույցում ասել է․ «Քիչ ժամանակ է մնացել հաջորդ որակավորման խաղերի համար, որոնք վճռորոշ նշանակություն ունեն աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Հետևաբար, ուշադրությունը կենտրոնացած է անմիջապես ֆուտբոլիստների և մոտեցման վրա: Ի վերջո, ես նշանակվեցի դրա համար»։

69-ամյա մարզիչը երրորդ անգամ է նշանակվում Նիդերլանդների գլխավոր մարզչի պաշտոնում։ 2001 թվականին նա չի  կարողացել «նարնջագույններին» դուրս բերել ԱԱ-2002-ի եզրափակիչ փուլ, իսկ Մունդիալ 2014-ում հավաքականի հետ բրոնզե մեդալակիր է դարձել։

 Նիդերլանդներ