sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Մանվել Խնձրցյանը երիտասարդական ԵԱ-ի եզրափակչում է

Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դուրս է եկել  եզրափակիչ։

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 11-0 հաշվով առավելության է հասել իտալացի Սիմոնե Պիրոդուի նկատմամբ, այնուհետև առավելության հասել շվեյցարացի Թոմաս Էփի նկատմամբ։

Հայ մարզիկը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-0 հաշվով առավելության էր հասել հույն մարզիկի նկատմամբ։

Եզրափակչում մեր ըմբիշը կգոտեմարտի ռուս Խունկերովի հետ:

 Մանվել Խնձրցյան