sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Մանվել Խնձրցյանը՝ երիտասարդական ԵԱ արծաթե, իսկ Նարեկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր։

Եզրափակչում մեր ըմբիշը ուժերն է չափել Ռուսաստանի ներկայացուցիչ Ս․ Խունկերովի հետ ու պարտվել 2-8 հաշվով։

Իսկ 70կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը չափազանց լարված պայքարում 7-6 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ․ Պացինաշվիլին ու նվաճել բրոնզե մեդալ։

 Նարեկ Հարությունյան, Մանվել Խնձրցյան, ըմբշամարտ