sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Շվեյցարիան 11 մետրանոցներով զիջեց Իսպանիային

Շվեյցարիա  1 - 1  Իսպանիա

  • 0-1 Զակարիա 8 (ինքնագոլ)
  • 1-1 Շաքիքրի 68

11 Մետրանոցներ՝ 1-3

1-1 Բուսկետս (Չիրացված)

1-2 Գավրանովիչ

2-2 Օլմո

2-2 Շեր (Չիրացված)

2-2 Հերնանդես (Չիրացված)

2-2 Ականջի (Չիրացված)

2-2 Մորենո (Չիրացված)

2-3 Օյարսաբալ 

Եվրո 2020-ի 1/4 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում մրցեց Շվեյցարիայի հավաքականի հետ ու հաղթելով 11 մետրանոց հարվածաշարերում՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Խաղի հենց սկզբից իսպանացիները նետվեցին գրոհի, ինչի արդյունքում, արդեն 8-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Ալբայի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ շվեյցարացի Դենիս Զաքարիայի ոտքին ու հայտնվեց դարպասում: Շվեյցարացիները հետզհետե հավասարեցրին խաղը: 68-րդ րոպեին Շաքիրին խփեց պատասխան գոլը, իսկ 9 րոպե անց Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Ռեմո Ֆրոլերը:

Լրացուցիչ ժամանակի երկու խաղակեսերն էլ անցավ Իսպանիայի հավաքականի բացահայտ առավելությամբ, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց և գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարերի, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իսպանացիները:

 Շվեյցարիա, Եվրո-2020, Իսպանիա