sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Ուրարտուն» կրկին 1:0 հաշվով պարտվեց «Մարիբորին» և լքեց պայքարը

«Ուրարտու»  0 - 1  «Մարիբոր»

  •  0-1 Շտուրմ 85

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում ընդունել էր սլովենական «Մարիբորին»։

Հանդիպման առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց, թեև պետք է ընդգծել, որ առաջին րոպեներից շատ ակտիվ էին գործում մեր թիմի ֆուտբոլիստներն ու բազմաթիվ վտանգավոր պահեր էին ստեղծում մրցակցի դարպասին։

Երկրորդ կեսում ևս մեր թիմը շատ անգամ սպառնաց մրցակցին՝ ստեղծելով 100-տոկոսանոց գոլային պահեր, բայց այս անգամ գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ «Չես խփում դու, խփում են քեզ»․ 85-րդ րոպեին խառը իրադրությունում գոլի հեղինակ դարձավ Դանիել Շտուրմը և ընդհանուր դիմակայության 2-0 հաղթանակով իր թիմին դուրս բերեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ։

 ՈւԵՖԱ, Կոնֆերենցիաների Լիգա, «Ուրարտու»