ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Մրցաշարում ելույթները շարունակող միակ հայկական ակումբը՝ «Արարատը» լեհական «Շլոյնսկին» հաղթելու դեպքում մրցելու է «Արդա» (Բուլղարիա) - «Հապոել» Բեեր Շևա (Իսրայել) զույգի հաղթողի հետ:
Առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում:
Երրորդ փուլի հանդիպումները նախանշված են օգոստոսի 5-ին և 12-ին