sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՈւԵՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ 11 երկրներում այլևս Եվրո չի անցկացվի

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ կազմակերպությունը Եվրոպայի առաջնությունը ներկայիս ձևաչափով դժվար թե ևս մեկ անգամ անցկացնի: Ըստ պաշտոնյայի՝ 12 քաղաքներում մրցաշար անցկացնելը շատ բարդ է և անհարմար թե թիմերի, թե երկրպագուների համար։

«Այնքան էլ կոռեկտ չէ, երբ որոշ թիմեր պետք է կտրեն ավելի քան 10 000 կմ ճանապարհ, իսկ մյուսները՝ 1000կմ։ Երկրպագուների համար դա նույնպես անարդար է։ Որոշ երկրպագուներ մեկ պետք է լինեն Հռոմում, իսկ մի քանի օրից՝ Բաքվում։ Սա հետաքրքիր գաղափար էր, բայց դժվար է իրականացնել։ Չեմ կարծում, որ մենք երբևէ կվերադառնանք դրան», - ասել է Չեֆերինը BBC-ին տված հարցազրույցում։

 ՈւԵՖԱ, Եվրո-2020, Ալեքսանդր Չեֆերին