sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՈւԵՖԱ-ն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային տուգանել է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ Անգլիա-Դանիա հանդիպման ընթացքում երկրպագուների պահվածքի պատճառով կտուգանվի 30 հազար եվրոյով, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նման որոշում է կայացվել Անգլիայի հավաքականի երկրպագուների կողմից լազերային լույսերի օգտագործման, ազգային օրհներգերի կատարման ժամանակ սուլոցների, ինչպես նաև հրատեխնիկայի օգտագործման պատճառով:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ Հիմնական ժամանակում թիմերը փոխանակվել էին գոլերով, իսկ լրացուցիչ ժամանակում անգլիացիները վաստակել էին 11 մետրանոց հարվածի իրավունք, որը իրացրել էր հարձակվող Հարի Քեյնը:

 Եվրո-2020, Անգլիա, ՈւԵՖԱ