sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Իսպանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Խորվաթիային ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Խորվաթիա  3-3  Իսպանիա

  • 1-0 Սիմոն 20 ինքնագոլ 
  • 1-1 Սարաբիա 38 
  • 1-2 Ասպիլիկուետա 57 
  • 1-3 Ֆերան Տորես 77 
  • 2-3 Օրշիչ 85 
  • 3-3 Պաշալիչ 90+2
  • 3-4 Մորատա 100
  • 3-5 Օյարսաբալ 103

Իսպանիայի հավաքականը Կոպենհագենում կայացած խաղի լրացուցիչ ժամանակում կարողացավ կոտրել Խորվաթիայի ընտրանու դիմադրությունը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով: Հատկանշական է, որ մինչև 85-րդ րոպեն իսպանացիները հաղթում էին 3:1 հաշվով:

Իսպանացիների կազմում 20-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Պեդրին: Մինչև ընդմիջման գնալը Սարաբիան հավասարեցրեց հաշիվը: 57-րդ րոպեին Ասպիլիկուետան առաջ մղեց իսպանացիներին, իսկ 77-րդ րոպեին Ֆերան Տորեսը հաշիվը դարձրեց 3:1:   Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Օրշիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 92-րդ րոպեին Պաշալիչը հավասարեցրեց հաշիվը:

Լրացուցիչ ժամանակում իսպանացիները 2 անպատասխան գոլ խփեցին խորվաթներին: Աչքի ընկան Մորատան ու Օյարզաբալը:

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ:

 Խորվաթիա, Եվրո-2020, Իսպանիա