sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայտնի է «Արարատի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երկրորդ փուլում «Արարատի» մրցակիցը կլինի լեհական Վրոցլավ քաղաքի «Շլյոնսկ» ակումբը։

Առաջին փուլում «Շլյոնսկն» ընդհանուր՝ 4։1 (2։0, 2։1) հաշվով հաղթել է էստոնական «Պաիդե» թիմին։

Լեհաստանի նախորդ առաջնությունում թիմը չորրորդ տեղն է զբաղեցրել։

Վրոցլավ քաղաքի թիմն է ներկայացնում «Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան։

 Կոնֆերենցիաների Լիգա, «Արարատ»