sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո-2020․ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հայտացուցակը

Հյուսիսային Մակեդոնիայի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն 26 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Եվրո-2020-ին։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Ստոլե Դիմիտրիևսկի («Ռայո Վալեկանո», Իսպանիա), Դամյան Շիշկովսկի («Դոքսա Կատկոպիա», Կիպրոս), Ռիստո Յանկով («Ռաբոտնիչկի»)

Պաշտպաններ

Ստեֆան Ռիստովսկի («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Վիսար Մուսիլու («Ֆեհերվար», Հունգարիա), Էգզոն Բելտուլայ («Շկենդիա»), Կիրե Ռիստևսկի («Ույպեշտ», Հունգարիա), Ջոկո Զայկով («Շարլերուա», Բելգիա), Դարկո Վելկոսկի («Ռիեկա», Խորվաթիա), Էգիզյան Ալիոսկի («Լիդս», Անգլիա)

Կիսապաշտպաններ

Արիյան Ադեմի («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Էնիս Բարդի («Լևանտե», Իսպանիա), Ստեֆան Սպիրովսկի (ԱԵԿ Լարնակա, Կիպրոս), Բոբան Նիկոլով («Լեչչե», Իտալիա), Ֆերհան Հասանի («Պարտիզան Տիրանա», Ալբանիա) Էլիֆ Էլմաս («Նապոլի», Իտալիա), Դանիել Ավրամովսկի («Կայսերիսպոր», Թուրքիա), Դարկո Չուրլինով («Շտուտգարտ», Գերմանիա), Մարյան Ռադեսկի («Ակադեմիա Պանդև»)

Հարձակվողներ

Գորան Պանդև («Ջենոա», Իտալիա), Ալեքսանդր Տրայկովսկի («Մալյորկա», Իսպանիա), Իվան Տրիչովսկի (ԱԵԿ Լարնակա, Կիպրոս), Վլատկո Ստոյանովսկի («Շամբլի», Ֆրանսիա), Կրեստե Վելկոսկի («Սարաևո», Բոսնիա և Հերցեգովինա), Միլան Ռիստովսկի («Սպարտակ Տրնավա», Սլովակիա)

Հիշեցնենք, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և մրցաշարի շրջանակում ընդգրկված է C խմբում ու կմրցի, Հոլանդիայի, Ավստրիայի, Ուկրաինայի հավաքականների դեմ։

 Եվրո-2020, Հյուսիսային Մակեդոնիա