sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Մեմֆիս Դեպայը՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեպայի ներկայացումը՝ որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ, կկայանա այն բանից հետո, երբ Նիդերլանդների հավաքականն ավարտի իր ելույթները Եվրոպայի առաջնությունում: Սպասվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված կլինի 3 տարով:

Մայիսին հաղորդվում էր, որ Դեպայը մոտ է տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով պայմանագրի կնքմանը «Բարսելոնայի» հետ: Մեմֆիսը 2017 թվականից էր հանդես գալիս «Լիոնի» կազմում:

 Մեմֆիս Դեպայ, «Բարսելոնա»