sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Մեսին հեռանում է «Բարսելոնայից»

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չի շարունակի կարիերան կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 1-ից «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: 

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը 34-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլի հեղինակ:

 Լիոնել Մեսի, «Բարսելոնա»