Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն անորոշ ժամանակով չի խաղա, հաղորդում է Marca-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստը պատվաստվելուց հետո ջերմում է և նաև նրա մոտ նկատվել են մրսածության այլ ախտանիշներ:
Ամենայն հավանականությամբ, իսպանացու օրգանիզմը նման կերպ է արձագանքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին։
Հիշեցնենք, որ Իսկոն պատվաստում էր արել հուլիսի 19-ին: