«Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում, քանի որ թիմից կարող է հեռանալ Նետոն, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Կատալոնացիները չեն շտապում թիմի սան Ինյակի Պենիային դարձնել Մարկ-Անդրե տեր Շտեգենի փոխարինող։ «Կապտանռնագույնները» կարծում են, որ 22-ամյա դարպասապահը դեռ պատրաստ չէ լուրջ հանդիպումների, հատկապես եվրագավաթային հանդիպումներին:
Կատալոնացիները 2-րդ դարպասապահի դերի համար 2 թեկնածու ունեն։
Ներկայումս «Բարսելոնան» դիտարկում է Վալյադոլիդի դարպասապահ Ժորդի Մասիպային և «Լևանտեի» դարպասապահ Այտոր Ֆերնանդեսին: Այդ ֆուտբոլիստներին կատալոնացիները համարում են ամենաօպտիմալ տարբերակ։