sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ռոբերտ Արզումանյան․ Պետք է հնարավորինս լավ պատրաստվենք

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը

«Հավանական տարբերակներից մեզ բաժին ընկավ ամենաբարդ մրցակիցը։ Արդեն հասցրել էինք ուսումնասիրել բոլոր թիմերին։ Սլովենիայի ավարտված առաջնությունում «Մարիբորն» առաջին հորիզոնականը զբաղեցրած «Մուրայի» հետ հավասար միավորներ ուներ։ Այո, մեծ ավանդույթներ ունեցող թիմ է, բայց մենք պետք է հնարավորինս լավ պատրաստվենք, որպեսզի հնարավորինս լավ հանդես գանք»,-ասել է Արզումանյանը:

 «Ուրարտու», Ռոբերտ Արզումանյան, Կոնֆերենցիաների Լիգա