sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Ալաշկերտից»

«Ալաշկերտը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։

Ակումբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մարզիչը ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում ցանկություն է հայտնել վերադառնալ Ռուսաստան կնոջ առողջական խնդիրների պատճառով։

Նավոյանն ընդառաջել է Գրիգորյանի ցանկությանը՝ չնայած այն փաստին, որ «Ալաշկերտի» համար հիմա շատ կարևոր շրջան է։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Գրիգորյանին կարճ ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։

 Ալեքսանդր Գրիգորյան, Բագրատ Նավոյան, «Ալաշկերտ»