sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայտնի է «Ալաշկերտի» ԵԼ որակավորման երրորդ փուլի մրցակիցը

«Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից դուրս մնալուց հետո պայքարը շարունակելու է Եվրոպայի լիգայի խաղարկությունում։

Որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը Ղազախստանը ներկայացնող «Կայրաթն» է, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

«Կայրաթի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ցրվենա Զվեզդան» էր։ Սերբական թիմը առաջին խաղում պարտվել էր 1-2, իսկ պատասխան խաղում հաղթեց 5-0 հաշվով։

«Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքում 1-4 հաշվով զիջել էր մոլդովական «Շերիֆին»։

«Կայրաթի» ու «Ալաշկերտի» միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 5-ին Ղազախստանում, պատասխան խաղը՝ օգոստոսի 12-ին՝ Երևանում։

 «Ալաշկերտ»