sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Ալաշկերտը» հաղթեց Ուելսի չեմպիոնին և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ

«Ալաշկերտ»  1-0  «Կոնաս Կի Նոմադս»

  •  1-0 Բեզեկուրտ 113

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց Ուելսի չեմպիոնի հետ պատասխան հանդիումը և լրացուցիչ ժամանակում խփած միակ գոլի շնորհիվ կարողացավ դուրս գալ հաջորդ փուլ:

Թե՛ առաջին կեսում, թե՛ երկրորդում ակտիվ էին գործում մեր թիմի ֆուտբոլիստներն ու բավականին վտանգավոր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ։ Երկրորդ կեսի վերջնամասում երևանյան թիմն ավելի մեծացրեց ճնշումը, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում մրցակցի դարպասում:

Երևանյան թիմը հաղթական գոլը խփեց 113-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Բեզեկուրտը:

Այսպիսով, Ալեքսանդր Գրիգորյանի թիմը դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ:

 «Ալաշկերտ»