sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Մոուրինյոն հետաքրքրված է «Զենիթի» հարձակվողի ծառայություններով

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ պորտուգալացի մասնագետը 26-ամյա իրանցի հարձակվողին դիտարկում է «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիին այլընտրանք: Նշենք որ Բելոտիի տեղափոխությունը «Ռոմա» դեռ բանակցությունների փուլում է:

Ազմունը ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում մասնակցած 24 խաղում դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

 «Զենիթ», Ժոզե Մոուրինյո, Անդրեա Բելոտի, «Ռոմա», Սերդար Ազմուն