sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Սպերցյանի «Կրասնոդարը» 3:2 հաշվով պարտվեց «Զենիթին»

«Զենիթ»  3-2  «Կրասնոդար»

  •  1-0 Ազմուն 9
  •  1-1 Կորդոբա 24
  •  2-1 Ազմուն 35
  •  3-1 Երոխին 44
  •  3-2 Սպաիչ 77

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Զենիթին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով։

9-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ազմունը։ 5 րոպե անց հյուրերի կազմում աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, սակայն VAR համակարգին դիմելուց հետո մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ 10 րոպե անց, սակայն Կորդոբան հավասարեցրեց հաշիվը։

35-րդ րոպեին Ազմունը դուբլ ձևակերպեց՝ նորից առաջ մղելով պետերբուրգցիներին։ Առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ Երոխինը գրավեց «Կրասնոդարի» դարպասը։

Երկրորդ կեսում հյուրերին ևս մեկ անգամ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը․ աչքի ընկավ Ուրոշ Սպայիչը՝ 76-րդ րոպեին։ «Կրասնոդարին» ավելին անել չհաջողվեց։

Էդուարդ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

 «Զենիթ», «Կրասնոդար», ՌՊԼ 3-րդ տուր