sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՈւԵՖԱ-ն մահմեդական խաղացողների խնդրանքի դեպքում մամուլի ասուլիսների սեղաններից կհեռացնի գարեջրի շշերը

Եվրո-2020-ի որոշ մամուլի ասուլիսների ժամանակ խաղացողների դիմացից կհեռացնի ոչ ալկոհոլային Heineken գարեջուրը:

«Կհարցնենք մահմեդական ֆուտբոլիստներին, թե արդյոք նրանք դեմ են գարեջրի շշերին, որոնք դրված են մամուլի ասուլիսների ժամանակ»,- AFP-ին մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ Heineken գարեջրի արտադրողը, որը Եվրո-2020-ի հովանավորն է, դեմ չէ նման մոտեցմանը:

Մրցաշարի կազմակերպիչները ցանկանում են խուսափել Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի խաղից հետո տեղի ունեցած իրավիճակի կրկնությունից (1:0): Մամուլի ասուլիսին եկած Պոլ Պոգբան գարեջրի շիշը հեռացրել էր սեղանից։ Ֆրանսիացի մուսուլման կիսապաշտպանը, հնարավոր է, դա արել է կրոնական համոզմունքներից ելնելով։ Ֆրանսիայի հավաքականի հաջորդ մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էր Քարիմ Բենզեման, սեղանի վրա գարեջրի շիշ չի եղել։

 ՈւԵՖԱ, Պոլ Պոգբա, Եվրո-2020