«Լեսթեր»
1 - 0
«Ման. Սիթի»
1-0 Իհենաչո 89
«Լեսթերը» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիայի սուպերգավաթակիր:
Սուպերգավաթի խաղում Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղի միակ գոլն 89-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: