sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը

Խորվաթիա Հայաստան խաղից հետո ասուլիսի ընթացքում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանեց խաղի արդյունքի ու հավաքականի կատարած աշխատանքի մասին հարցին.

«Գոհ եմ արդյունքից, բայց կրկնակի գոհ եմ տղաների կատարած աշխատանքից: Մենք ոչ-ոքի խաղացինք մի հավաքականի հետ, որն աշխարհի առաջնությունում երկրորդն էր: Տղաներից ոմանք քիչ են խաղացել հավաքականում, բայց շատ լավ ֆուտբոլ խաղացին այսօր ու մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Շնորհավորում եմ բոլոր ֆուտբոլիստներին. նրանց, ովքեր խաղացին ու նրանց, ովքեր չխաղացին»,-ասաց Կապառոսը:

 Հայաստանի ազգային հավաքական, Խոակին Կապառոս