sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց 2019թ․ աշխարհի փոխչեմպիոն է (82 կգ), 2020թ․ Եվրոպայի չեմպիոն (82 կգ) ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ։ Մեր մարզիկը զիջեց մրցակցին 1։4 հաշվով։

Մրակիցը 33-ամյա ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովն էր, որը ։

Առաջին մրցափուլում միակ միավորը վաստակեց հայ ըմբիշը։ Երկրորդ մրցափուլում Հուսեյնովը առաջինը միավոր վաստակեց։ Կարապետ Չալյանը դրանից հետո համառ դիմադրություն ցույց տվեց պարտերում և թույլ չտվեց երկրորդ միավորը վաստակել։ Վերջնամասում մրցավարը զգուշացում տվեց Կարապետ Չալյանին և 1 միավոր մրցակցին՝ համարելով, որ մրցակցի դեմքին գլխով հարվածել է։ Հայաստանի մարզիչները վիճարկեցին մրցավարի որոշումը, սակայն չշահեցին և հաշիվը դարձավ 4։1։ Վերջին րոպեի ընթացքում արդյունավետ հնարք չստացվեց։

 Կարապետ Չալյան, Տոկիո-2020