sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արմեն Սուքիասյանը 12-1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և եզրափակիչում կմրցի ադրբեջանցու հետ

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացքի մեջ է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Արմեն Սուքիասյանը կիսաեզրափակիչում 12-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։

80 կգ քաշային Սևակ Բաղրամյանը կիսաեզրափակիչում պարտվել է ռուս մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

48 կգ քաշային Արմեն Գևորգյանն ու 110 կգ քաշային Լյովա Սարգսյանը շարունակում են իրենց պայքարը բրոնզե մեդալների համար:

 Լյովա Սարգսյան, Սևակ Բաղրամյան, Արմեն Սուքիասյան, Արմեն Գևորգյան