sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Goldmoney Asian Rapid․ Արոնյանն առաջին խաղային օրը զիջեց Կառլսենին

Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարում: Նշենք, որ նա դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Արագ շախմատի առցանց մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում հանդիպեց աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Արոնյանը առաջին խաղային օրը զիջեց մրցակցին․ մեկ ոչ-ոքի, մեկ հաղթանակ և երկու պարտություն: Շախմատիստները ևս 4 պարտիա կխաղան այսօր՝ հուլիսի 2-ին:

Goldmoney Asian Rapid մրցաշարը, որի կազմակերպիչներից մեկը Մագնուս Կառլսենն է, ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

 Մագնուս Կառլսեն, Լևոն Արոնյան