sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Օլիմպիական խաղերում Հայաստանը կմասնակցի կրճատված կազմով

Միջազգային Օլիմպիական կոմիտեն հրապարակել է այն ծանրորդների անունները, որոնք վարկանիշային մրցաշարերի արդյունքում ձեռք են բերել այս ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայաստանի քվոտաների քանակը, ցավոք, չի փոփոխվել. մեկական տղամարդ ու կին:

Ըստ հրապարակված ցուցակի՝ տղամարդկանց հավաքականից ուղեգիրը բաժին է հասել աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ), իսկ կանանց հավաքականից՝ Իզաբելա Յայլյանին (59 կգ):

ՄՕԿ-ի որոշմամբ՝ 2008-ից 2020 թվականը ընկած ժամանակահատվածում դոպինգ խախտումներ ունեցող հավաքականների մասնակիցների քանակը կրճատվել է: Այդ երկրների շարքում են Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ադրբեջանը և Ռուսաստանը:

Հունիսի 14-ի դրությամբ Հայաստանի օլիմպիականների հաստատված կազմը հետևյալ տեսքն ունի.

Հունահռոմեական ոճի ըմբիշներ` Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ)

Ազատ ոճայիններ` Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ)

Բռնցքամարտիկներ՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արման Դարչինյան (75 կգ)

Սպորտային մարմնամարզիկ՝ Արթուր Դավթյան

Եռացատկորդ՝ Լևոն Աղասյան

Հրաձգուհի՝ Էլմիրա Կարապետյան

Ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյան, Իզաբելա Յայլյան