sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հերթական նոկաուտը հայ մարզիկի կատարմամբ

Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այս անգամ իր մրցակցին նոկաուտի ենթարկեց 70 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը:

Լիտվացի Լուկաս Դրաբվիչուսի հետ պայքարում հայ մարզիկը արդեն առաջին իսկ ռաունդում ուներ հսկայական առավելություն և բոլոր մրցավարները առավելությունը տվեցին մեր բռնցքամարտիկին:

Երկրորդ ռաունդի սկզբում մեր բռնցքամարտիկը մեծացրեց ճնշումը ու երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը գտնելով, որ լիտվացի բռնցքամարտիկը իվիճակի չէ շարունակել պայքարը դադարեցրեց մենամարտը: