sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում

Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

1/4 եզրափակիչում իր մենամարտը հաղթանակով ավարտեց ու կիսաեզրափակիչ դուրս եկավ 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը:

Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ առավելության հասավ ռումինացի Դանիլ Միհայի նկատմամբ:

Էրիկը, հիշեցնենք, իր մեկնարկային մենամարտում նոկդաունի էր ենթարկել թուրք բռնցքամարտիկին։