sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը Եվրոպայի Մ22 առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է այն բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Իտալիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։ Տղամարդկանց 10 քաշային կարգերից մենք ներկայացուցիչ կունենանք 8-ում:

  • 49 կգ Սեյրան Եղիկյան
  • 52 կգ Ռուդոլֆ Գառբոյան
  • 56 կգ Արթուր Բազեյան
  • 60 կգ Ժորժիկ Մարության
  • 64 կգ Բենիկ Նիկողոսյան
  • 69 կգ Արմեն Մաշակարյան
  • 75 կգ Վաղթանգ Հարությունյան
  • 81 կգ Համբարձում Հակոբյան

Կանանց պայքարում Հարություն Նազարյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանն ու 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը:

Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիս 13-ին: