«Ուֆա»2-3
«Դինամո» Մ.
0-1 Ֆոմին 33
0-2 Ֆոմին 41
1-2 Ագալարով 81
2-2 Ագալարով 86
2-3 Շիմանսկի 89
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ուֆան» հյուրընկալել էր Մոսկվայի «Դինամոյին»:
Խաղի առաջին կեսն անցավ «Դինամոյի» առավելությամբ: Մոսկվայի թիմը Ֆոմինի 2 անգամ իրացված 11 մետրանոց հարվածով հաղթեց 2:0 հաշվով:
Առաջին կեսի ընթացքը հուշում էր, որ 2-րդ կեսում լուրջ պայքար չի լինի և «Դինամոն» հանգիստ կկարողանա մեկնարկած մրցաշրջանում տանել 2-րդ անընդմեջ հաղթանակը: Խաղի 75-րդ րոպեին «Ուֆա» մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտի պատճառով հեռացվեց «Ուֆայի» Կիսապաշտպան Ֆիշենկոն: Սակայն 81 և 86 րոպեներին «Ուֆայի» հարձակվող Ագալարովը կարողացավ 2 հանգամ գրավել մրցակցի դարպասը և հավասարեցնել հաշիվը: Բայց դաշտի տերերին չհաջողվեց ոչ ոքի ավարտել խաղը: 89-րդ րոպեին Շիմանովսկին կարողացավ գրավել դարպասը և հաղթանակ պարգևել «Դինամոյին»:
Այս հաղթանակից հետո «Դինամոն» Կազանի «Ռուբինի» հետ միասին անցկացրած 2 խաղում 100% արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ «Դինամոյի» կազմում խաղին մասնակցեց հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը: Արսենը փոխարինվեց 90-րդ րոպեին: