sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արթուր Գալոյանը կխաղա Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում

«Վելեսը» թվիթերյան իր էջում հայտարարել է կիսապաշտպան Արթուր Գալոյանի տեղափոխության մասին:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է և ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի թիմից:

Ըստ «Մատչ ՏՎ»-ի՝ հեռանկարային կիսապաշտպանը կարիերան կշարունակի Մոսկվայի ԲԿՄԱ-ում: Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կկնքեն։

Գալոյանը «Վելեսում» անցկացրել է մեկ մրցաշրջան, մասնակցել է 41 խաղի ՝ խփելով 7 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:

 Արթուր Գալոյան, ԲԿՄԱ