sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արսենալը հետաքրքրված է ամերիկացի կիսապաշտպանի ծառայություններով

Ըստ լրագրող Նիկոլո Շիրայի՝ «Արսենալը» հետաքրքրված է «Լայպցիգի» կիսապաշտպան Թայլեր Ադամսին ձեռք բերելու հարցում:

Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբն արդեն որոշ ժամանակ հետևում է 22-ամյա ամերիկացի ֆուտբոլիստին, ում ընթացիկ պայմանագիրը Լայպցիգի հետ գործում է մինչ 2025 թվականը:

Սակայն լոնդոնյան ակումբը ոչ միայն նոր ֆուտբոլիստներ է փորձում ձեռք բերել, այլ նաև բաժանվում է որոշ խաղացողներից։ «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է «Ռոմա» տեղափոխությանը։ Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է հռոմեական ակումբի հետ պայմանագրի կետերը։ Պայմանագիրը նախատեսված կլինի 4 մրցաշրջանի համար։

 «Լայպցիգ», «Արսենալ»