sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հունիսի 4-ի հանդիպումների անոնս

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին ու առաջիկա պաշտոնական հանդիպումներին պատրաստվող ազգային հավաքականները հունիսի 4-ին կանցկացնեն հերթական ընկերական խաղերը:

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Մադրիդում կմրցի իսպանացիների հետ, իսկ իտալացիները Բոլոնիայում տնային հանդիպում կանցկացնեն Չեխիայի հավաքականի հետ:

2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կխաղա Ղազախստանի, իսկ Իսլանդիան՝ Ֆարերյան կղզիների թիմի հետ:

Ընկերական խաղեր

Հյուսիսային Մակեդոնիա - Ղազախստան՝ 19:00 (Երևանի ժամանակ)

Ֆինլանդիա - Էստոնիա՝ 20:00

Կոսովո - Մալթա՝ 20:00

Իսպանիա - Պորտուգալիա՝ 21:30

Հունգարիա - Կիպրոս՝ 22:00

Ֆարերյան կղզիներ - Իսլանդիա՝ 22:45

Իտալիա - Չեխիա՝ 22:45

Սլովենիա - Ջիբրալթար՝ 22:45

Նիգերիա - Կամերուն՝ 23:00

 Եվրո-2020