sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Գորդոնն ուղիղ եթերում Ուկրաինայի հաղթանակի պատվին «լոգանք» է ընդունել

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը և հեռուստահաղորդավար Վասիլի Գոլովանովը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Շվեդիայի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո ուղիղ եթերում ջուր են լցրել իրենց վրա:

Գորդոնն ու Գոլովանովը խաղը դիտել են «Ուկրաինա 24» հեռուստաալիքի «Գոլովանովի ժամանակը» հաղորդման եթերում և խոստացել են մեկ բաժակ ջուր լցնել իրենց գլխին, եթե Ուկրաինայի հավաքականը դուրս գա Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչ: Եզրափակիչ սուլիչից հետո երկու լրագրողներն էլ կատարել են իրենց խոստումները։

Շվեդիա-Ուկրաինա խաղում 27-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Զինչենկոն, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում հավասարակշռությունը վերականգնեց Էմիլ Ֆորսբերգը: Ուկրաինացիներին հաղթանակ պարգևեց Արտյոմ Դովբիկը, որը գոլի հեղինակ դարձավ 120-րդ րոպեին։

Քառորդ եզրափակիչում Ուկրաինան կմրցի Անգլիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին Հռոմում։

 Եվրո-2020, Ուկրաինա