Իտալիա
3 - 0
Շվեյցարիա
- 1-0 Լոկատելի 26
- 2-0 Լոկատելի 52
- 3-0 Իմոբիլե 89
Իտալիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց ու դուրս եկավ փլեյ-օֆֆ: Իտալացիները Զոմերի դարպասին 3 հարված կատարեցին, 3-ն էլ ավարտվեց գոլով: Շվեյցարիայի դեմ խաղում «Սկուադրա Աձուրային» հաղթանակ պարգևեց Մանուել Լոկատելիի դուբլը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն: Դոնարուման 2 խաղում գնդակ չի ընդունել: Շվեյցարիան դեռ պահպանում է խմբից դուրս գալու շանսերը:
Այսպիսով, A խմբում 6 միավորով առաջատարը Իտալիան է: 4 միավորով երկրորդ տեղում Ուելսն է, 1 միավոր ունի Շվեյցարիան, իսկ Թուրքիան միավոր չունի: