sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Անգլիան հաղթեց Խորվաթիային

Անգլիա  1 - 0  Խորվաթիա

  • 1 - 0 Ռահիմ Ստերլինգ 57

Խմբում ընդգրկված են նաև Չեխիայի ու Շոտլանդիայի հավաքականները, որոնց հանդիպումը կկայանա հունիսի 14-ին:

Առաջին խաղակեսում Անգլիան ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Ուոկեր-Ֆիլիպս համագործակցությունը եզրափակեց Ռահիմ Ստերլինգը: 61-րդ րոպեին Հարի Քեյնը մահացու դիրքից վրիպեց: Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին ու հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով:

Անգլիայի հավաքականն իր ակտիվում գրանցում է 3 միավոր, որով այս պահին միանձնյա գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը:

Խորվաթիայի հավաքականն առանց միավորի վերջին՝ 4-րդ հորիզոնականում է:

 Խորվաթիա, Անգլիա, Եվրո-2020