sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Անգլիան 2:0 հաշվով հաղթեց Գերմանիային

Անգլիա  2 - 0  Գերմանիա

  • 1-0 Ստերլինգ 75
  • 2-0 Քեյն 86

Ավարտվեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Անգլիա-Գերմանիա հանդիպումը։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղում անգլիացիները հաղթանակ տոնեցին։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով։

Առաջին կեսում խաղի տեմպը չափազանց ցածր էր։ Իրատեսական պահ ունեցավ Հարի Քեյնը, սակայն մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Գերմանացիների կազմում մի քանի անգամ վրիպեց Տիմո Վերները։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 75-րդ րոպեին․ Լյուկ Շոուի փոխանցումից հետո Նոյերի դարպասը գրավեց Ռահիմ Ստերլինգը՝ խփելով այս մրցաշարում իր 3-րդ գոլը։ Մի քանի րոպե անց դարպասապահի հետ մեն-մենակ դուրս եկավ Թոմաս Մյուլլերը, սակայն հեռահար ուժգին հարվածը շեղ ստացվեց։ 86-րդ րոպեին առաջին կեսի սխալը կարողացավ ուղղել Հարի Քեյնը՝ մրցակցի դարպասը գրավելով Գրիլիշի փոխանցումից հետո։ Սա Քեյնի առաջին գոլն էր այս Եվրոյում։

Այսպիսով, Յոախիմ Լյովն իր աշխատանքը Գերմանիայի հավաքականում ավարտեց այս պարտությամբ, իսկ անգլիացիները Սաութգեյթի հետ շարժվում են առաջ։

 Գերմանիա, Եվրո-2020, Անգլիա