sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՊՍԺ-ն հայտարարեց Ռամոսի տեղափոխության մասին

ՊՍԺ-ն հայտարարեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի տեղափոխության մասին։ 35-ամյա խաղացողը երկու տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ։

Ռամոսը ՊՍԺ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում առաջին մեկնաբանություններն է տվել նոր ակումբ տեղափոխվելու վերաբերյալ․

«Ես շատ ուրախ եմ, որ միացա ՊՍԺ-ին։ Սա մեծ փոփոխություն է իմ կյանքում, նոր մարտահրավեր է, ու այս օրը ես երբեք չեմ մոռանա։ Հպարտ եմ, որ այս ամբիցիոզ նախագծի մի մասն եմ ու այս կազմի մի մասն եմ, որտեղ բազմաթիվ հիանալի խաղացողներ կան։ ՊՍԺ-ն ակումբ է, որն ապացուցել է իր բարձր կարգը։ Ես ուզում եմ շարունակել աճել ու օգնել Փարիզին նվաճել այնքան տիտղոսներ, որքան հնարավոր է»,- ասել է Ռամոսը։

Իսպանացու տեղափոխության մասին խոսել է նաև փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին

«Այսօր Փարիզն ընդունել է մեր ժամանակաշրջանի մեծագույն խաղացողներից մեկին։ Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ Սերխիո Ռամոսը միացել է մեզ։ Սերխիոն կատարյալ ֆուտբոլիստ է, աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Նա ծնվել է որպես մարտիկ, առաջատար ու իսկական պրոֆեսիոնալ։ Նրա վիթխարի փորձն ու ամբիցիաները կատարյալ սիներգիա են այս ակումբի համար։ Հպարտ եմ, որ նրան տեսնելու եմ ՊՍԺ-ի մարզաշապիկով ու վստահ եմ, որ երկրպագուները ֆանտաստիկ ձևով կողջունեն նրան»,- ասել է ՊՍԺ-ի նախագահը։

 Սերխիո Ռամոս, ՊՍԺ