sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Վանին» ու գլխավորեց աղյուսակը (տեսանյութ)

«Վան»  0 -1  «Արարատ»

  •  0-1 Դեբլե 51

 

Հայաստանի Պրեմիեր-լիգայի երկրորդ տուրում «Արարատը» Չարենցավանում հյուրընկալվել է «Վանի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման միակ գնդակը հանդիպման 51-րդ րոպեին հեղինակել է Սերժ Դեբլեն՝ երկրորդ խաղն անընդմեջ դառնալով գոլի հեղինակ: Իվուարցի ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկացրած 2 խաղում արդեն 3 գոլ է խփել:

Նշենք՝ առաջին կեսի վերջնամասում Չարենցավանը ներկայացնող ակումբի գանացի կիսապաշտպան Էմանուել Աթահը երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով:

«Արարատը» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ու 6 միավորով գլխավորում է ՀՊԼ-ի աղյուսակը: «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» ևս 6 միավոր ունեն իրենց ակտիվում: «Վանը» երկու խաղից հետ միավոր չի վաստակել ու գտնվում է 8-րդ հորիզոնականում:

 ՀՊԼ 2-րդ տուր, «Արարատ», «Վան»