sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի

«Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դմիտրի Գունկոն: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուս մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Անատոլի Բայդաչնուն, որը թիմից հեռացել է մրցաշրջանի ավարտից հետո:

2020/21 մրցաշրջանում Գունկոն գլխավորում էր Երևանի «Նոան», որի հետ դարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն:

45-ամյա մասնագետը նախկինում մարզել է նաև Մոսկվայի «Սպարտակը», «Սպարտակ-2»-ը և «Խիմկին»: Նա նաև երկար տարիներ աշխատել է «Սպարտակի» համակարգում։

 «Արարատ-Արմենիա», Անատոլի Բայդաչնի, «Նոա», Դմիտրի Գունկո