sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է Փյունիկ

Ռուսաստանցի հայտնի մասնագետ Ալեքսանդր Տարխանովը կրկին կաշխատի «Փյունիկում»։ Այս մասին «Ֆուտբոլ +»-ին տված հարցազրուցում հայտնել է «Փյունիկ» ակումբի սեփականատեր, տնօրենների խորհրդի նախագահ Արթուր Սողոմոնյանը։ Նա կլինի ակումբի փոխնախագահը և կօգնի զարգացնելու ֆուտբոլային ակադեմիան։

«Ես ուրախ եմ, որ Տարխանովը համաձայնել է նորից աշխատել մեր ակումբում»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։

Նշենք, որ 66-ամյա Ալեքսանդր Տարխանովը 2019 թ․ ապրիլից մինչև հոկտեմբերը եղել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ, իսկ հետո ստանձնել է ակումբի փոխնախագահի պաշտոնը։ 2020 թ․ հունիսին նա հեռացել է Հայաստանից և գլխավորել Ռուսաստանի Ազգային լիգայում հանդես եկող Կրասնոյարսկի «Ենիսեյը»։ Այնուհետև ռուս մասնագետը տեղափոխվել է Բուլղարիա՝ Սոֆիայի «Սլավիա», որտեղ աշխատել է մինչև այս տարվա ապրիլ։

 Արթուր Սողոմոնյան, Ալեքսանդր Տարխանով, «Փյունիկ»