«Շերիֆ»
3 - 1
«Ալաշկերտ»
0-1 Գլիշիչ 10
1-1 Գուստավո 15
2-1 Լուվանոր 23
3-1 Սեբաստյեն Տիլ 87
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվել էր մոլդովական «Շերիֆին» ու պարտություն կրեց։
Հանդիպման 10-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի փոխանցումից հետո հաշիվը շրջադարձ հարվածով բացեց Ալեքսանդր Գլիշիչը։ Ընդամենը 5 րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Դուլանտոն։ 23-րդ րոպեին Էնրիկե Լուվանորը առաջ մղեց մոլդովական թիմին։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Ջեյմսը խախտեց կանոնները մրցակցի հետ պայքարում ու մրցավարը 11-մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցած Սեբաստիան Տիլը հարվածեց ուղիղ նշանակետին՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 3-1։
Այսպիսով, ընդհանուր դիմակայության արդյունքում «Ալաշկերտը» 1-4 հաշվով պարտություն կրեց «Շերիֆից» ու լքեց Չեմպիոնների լիգան, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 3-րդ փուլում։