«Կոնաս Կի Նոմադս»
2-2
«Ալաշկերտ»
1-0 Քուրան 19
1-1 Խուրցիձե 21
1-2 Խուրցիձե 45
2-2 Հորան
Չեմպիոնների Լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվեց Ուելսի չեմպիոն «Կոննահ Կի Նոմադսին»:
Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: 19-րդ րոպեին տանտերերին, Չանչարևիչի սխալի հետևանքով, առաջ մղեց Կուրանը, որին 2 րոպե անց պատասխանեց երևանյան թիմի նորեկ Դավիթ Խուրցիձեն: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին Խուրցիձեն արդեն առաջ մղեց իր թիմին:
Երկրորդ խաղակեսի 34-րդ րոպեին Հորանը հավասարեցրեց հաշիվն ու դրեց խաղի վերջակետը՝ 2-2:
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 14-ին՝ Երևանում և կլինի Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ու կմեկնարկի ժամը 19-ին: