sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Մոնակոյի» պաշտպանը միացավ «Միլանին»

«Միլանը» պաշտոնապես հաստատել է, որ «Մոնակոյից» ձեռք է բերել պաշտպան Ֆոդե Բալո-Տուրեի տրանսֆերը:

Ակումբն ու ֆուտբոլիստը կնքել են 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Պաշտպանը «ռոսոներիների» կազմում կկրի «5» համարի մարզազգեստը:

Ֆոդեն «Մոնակոյի» կազմը համալրել է 2019 թվականին «Լիլից»: Ակումբի կազմում ընդհանուր անցկացրել է 74 խաղ:

Այս տարի Ֆոդեն իր նորամուտն է նշել Սենեգալի հավաքականի կազմում՝ մասնակցելով 4 խաղի:

 «Միլան», «Մոնակո»