sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայաստանի հավաքականը Տոկիոյի ՕԽ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե:

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ). արծաթե մեդալ
Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ)․ արծաթե մեդալ
Արթուր Դավթյան (մարմնամարզություն)․ բրոնզե մեդալ
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)․ բրոնզե մեդալ:

Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Այս պահին Հայաստանը Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում 66-րդ տեղում է:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էր 17 մարզիկ։ Նրանք են․

մարմնամարզիկ Արթուր Դավթյանը
հրաձիգ Էլմիրա Կարապետյանը
բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը, Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը
ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը 
ծանրամարտիկ Իզաբելլա Յայլյանը
լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը
հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը, Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը, Կարեն Ասլանյանը
աթլետ Լևոն Աղասյանը
ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը
ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը

Հիշեցնենք, որ նախորդ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր 1 ոսկե ու 3 արծաթե մեդալ և 42-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում: Ռիո դե Ժանեյրոյում Արթուր Ալեքսանյանը նվաճել էր օլիմպիական չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ: