sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Վենգերն առաջարկել է փոխել ազգային հավաքականների հանդիպումների օրացույցը

ՖԻՖԱ-ի Ֆուտբոլի համաշխարհային զարգացման բաժնի ղեկավարը հանդես է եկել նախաձեռնությամբ։

Ֆրանսիացի Արսեն Վենգերն առաջարկել է փոխել ազգային հավաքականների հանդիպումների օրացույցը: Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչը կարծում է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի 7 հանդիպում պետք է անցկացվի ներկայիս 10-ի փոխարեն: Ընդ որում, դրանց անցկացման օրերի քանակը կկրճատվի 50-ից մինչև 28։

«Առաջարկում եմ հավաքականների հանդիպումներով պայմանավորված ներկայիս 5 ընդմիջման փոխարեն անցկացնել 1-ը։ Թող հավաքականները հավաքվեն հոկտեմբերին, մեկ ամսվա ընթացքում անցկացնեն 7 ընտրական հանդիպում, իսկ հետո եզրափակիչ մրցաշարը անցկացնեն հունիսին։

Այս դեպքում ֆուտբոլիստները ավելի քիչ կգործուղվեն հավաքականներ, որը կնվազեցնի վնասվածքների հավանականությունը: Ցանկանում ենք կրճատել խաղերի քանակը, որի պատճառով կթեթևանա ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը», - հայտարարել է Վենգերը։

Բացի այդ, մասնագետը նաև վստահ է, որ նման վերակազմակերպումը թույլ կտա ավելի հաճախ խոշոր մրցաշարեր անցկացնել։ Սկսած 2026 թվականից, աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել յուրաքանչյուր երկու տարին մեկ։

«Ավելի շատ խաղեր փլեյ-օֆֆ սկզբունքով, ավելի քիչ ընտրական Խաղեր. Դա այն է, ինչ ցանկանում են երկրպագուները», - վստահ է Արսեն Վենգերը։

 Արսեն Վենգեր, ՖԻՖԱ