sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Լուի Վանգալ. «Ֆրանսիան և Պորտուգալիան ոչ թե թիմեր են, այլ անհատականությունների հավաքածու»

«Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է Եվրո-2020-ում մի շարք հավաքականների անհաջող հանդես գալու պատճառը:

«Սանտուշը, Դեշամը և Լյովը չափազանց երկար են աշխատել իրենց հավաքականներում։ Նրանք վստահում են խաղացողներին և չեն ցանկանում ոչինչ փոխել։ Ինչու նրանց չհաջողվեց արդյունքի հասնել։ Քանի որ խաղացողների և մարզչի միջև հավասարակշռությունը խախտվել է:

Հոլանդիայի հավաքականը համալրված է ֆանտաստիկ խաղացողներով, սակայն Չեխիայի հետ խաղում նրանց չտեսանք։ Նույնը վերաբերում է Ֆրանսիային և Պորտուգալիային։ Ինձ համար այս հավաքականները թիմեր չեն, այլ անհատականությունների հավաքածուներ», - ասել է Վան Գալը։