Հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը գլխավորեց ֆրանսիական «Բրեստը»։
Տեր-Զաքարյանի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նա գլխավորում էր «Մոնպելյեն»։ Ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո հայազգի մարզիչը հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։
Միշել Տեր-Զաքարյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Ֆրանկ Ռիցետոն և Դավիդ Բեչկոուրան։ Վերջինս աշխատել է «Մոնակո-2»-ում։ Ռիցետոն Տեր-Զաքարյանի օգնականն էր նաև «Մոնպելյեում»։
58-ամյա մասնագետը նոր ակումբում աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթ։